Կառավարության նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին


12:20 , 19 ապրիլ, 2018

ՀՀ կառավարության նիստն այսօր տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Նիստի մեկնարկի ժամի ու տեղի մասին պաշտոնական տեղեկատվության չկա, միայն կառավարությունից այնտեղ հավատարամագրված լրագրողներին տեղեկացնում են.

«Ապրիլի 19-ին՝  ժամը 18:15-ին, կառավարության նիստից հետո կառավարության մամուլի սրահում  կկազմակերպվեն  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները»:

Օրակարգում ընդգրկված 20 հարցերից մեկը հանված է: