Դատախազությունն անդրադարձել է լրագրող Տիրայր Մուրադյանին բռնության ենթարկելու դեպքին


11:40 , 19 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Տիրայր Մուրդյանը ծեծի է ենթարկվել այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այս պահին նա գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: