Փաշինյանի կոչով ցուցարարները լքեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքը


10:20 , 19 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դիմելով ժողովրդին, ասաց, որ գնան Վերնիսաժ: «Ժողովուրդ» ջան գնացինք Վերնիսաժ»,- ասաց Փաշինյանը: Այս պահին ցուցարարները Վերնիսաժը անցան և երթ են իրականացնում:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել դիմելով լրագրողներին: Հայտարարությունում մասնավորապես ոստիկանությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ»:

Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին «հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար»: