Ժամկետնանց մթերքի «վերածնունդը»՝ խանութի աշխատակիցների ձեռքով․ սա տեսնել է պետք


08:30 , 19 ապրիլ, 2018

Նիժնի Նովգորոդի բնակչին հաջողվել է նկարահանել տեսանյութ, որտեղ խանութի աշխատակիցը վերափաթեթավորում է մթերքը և ամրացնում դրան պահպանման նոր ժամկետի ամսաթվերը։ Ըստ հեղինակի՝ նա առաջին անգամ չի տեսնում նման բան․ նախկինում ևս նկատել է, թե ինչպես են նրանք փոխում ամսաթվերը։ Տղամարդն ասում է՝ երբ աշխատակիցներին հարցնում են, թե ինչ են անում նրանք, ոչ հստակ պատասխան է տրվում կամ ընդհանրապես չի տրվում։