Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ 1-ին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետներ


18:20 , 18 ապրիլ, 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Կարեն Կարապետյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Վաչե Վազգենի Գաբրիելյանին նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:

Փոխվարչապետ է նշանակվել նաև Արմեն Գևորգյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արմեն Անդրանիկի Գևորգյանին նշանակել փոխվարչապետ»,- ասված է համապատասխան հրամանագրում։