Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին


19:00 , 18 ապրիլ, 2018

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ողերձ է հղել  Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: 
Վարչապետի պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։

Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի»: