Վարդան Մակարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար


18:10 , 18 ապրիլ, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Հիշեցնենք, որ նախագահի ավելի վաղ ստորագրած հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։