Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետեր


17:30 , 18 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում: