Արցախի ՊԲ-ն հերքում է հայկական ուժերի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչին վիրավորելու տեղեկատվությունը


17:00 , 18 ապրիլ, 2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ապրիլի 18-ին հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: 

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում: