Որո՞նք են ամենախելացի կենդանիները․ գիտնականներ


17:20 , 18 ապրիլ, 2018

Մարդուն իրավացիորեն էվոլյուցիայի գագաթնակետ են համարում։ Նրա ինտելեկտը գերազանցում է ցանկացած այլ էակի ունակություններին։

Սակայն մի շարք դեպքերում շիմպանզեն կարող է համեմատվել Homo Sapiens-ի հետ։ Իսկ որոշ դեպքերում, օրինակ, կարճաժամկետ հիշողության առումով, կարող է գերազանցել նրան։

Սակայն մյուս կողմից շիմպանզեն մարդու հետ չի կարող մրցել սոցիալական ինտելեկտով։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ագռավները կարող են տարբեր գործիքներից օգտվել ծառերից թրթուրներ վերցնելու համար։ Ծովում մենք կարող ենք հանդիպել այլ խելացի կենդանիների՝ դելֆինների։