Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ. Փաշինյան


21:03 , 17 ապրիլ, 2018

Panorama.am-ը գրում է.

«Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Հայաստանի երրորդ հանրապետության ամենաբազմամարդ հանրահավաքը, դուք եք կերտել այս օրը»,- Հանրապետության հրապարակում դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենց շարժումն արդեն երկու օր է փոխել է իր էությունը։

«Քաղաքացին ինքնակազմակերպվում է, ինքն է այս շարժման տանող ուժը, ոչ թե որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցությունը։ Այս շարժումը մի ղեկավար ունի և դա դու ես»,- ասաց Փաշինյանը՝ մատնացույց անելով հավաքված քաղաքացիներին։

«ՀՀ-ում սկսվել է ժողովրդավարական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, որը հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ դրա առաջնորդը հայ ժողովուդն է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։