Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին


22:30 , 17 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Al-Ekhbariya հեռուստաընկերությունը:

«Մենք այս տարեսկզբից բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ՝ զինված ուժեր Սիրիա ուղարկելու առնչությամբ: Այդ առաջարկություններն ու գաղափարը նոր չեն»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ այդ բանակցությունները վարվել են դեռևս Օբամայի վարչակազմի հետ, «սակայն այն վերջիվերջո քայլեր չի ձեռնարկել այդ առաջարկի ուղղությամբ»: