Ռոբոտները կապստամբեն մարդկանց դեմ. գիտնականներ


00:00 , 18 ապրիլ, 2018

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը մի շարք փորձեր է իրականացրել, որոնց շրջանակում ուսումնասիրվել են առօրյա կյանքում ռոբոտների վարքի և աշխատանքի էթիկական առանձնահատկությունները՝ գրում է life.ru-ն:

Գիտնականները պարզել են, որ տվյալների խորքային վերլուծությունների դեպքում ավելի շատ վտանգավորությամբ առանձնանում են ինքնակառավարման համակարգով խելացի ավտոմեքենաները: Երկու այդպիսի ավտոմեքենաների բախման ժամանակ մեքենան իր տիրոջ հնարավորությունները բարձրացնելու համար կարող է գիտակցաբար սպանել միջադեպի մասնակից մյուս վարորդին:

Գիտնականները պնդում են, որ ապագա ռոբոտների համար «էթիկա» հասկացությունը կդադարի գոյություն ունենալ. նրանք կկարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել, և այն հենված կլինի գոյատևելու հաշվարկի վրա, ոչ թե մարդկանց հրամանների վրա: