Սեբաստիայի փողոցում երկու ավտոմեքենա է այրվել


20:54 , 17 ապրիլ, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը:

Պարզվել է, որ այրվում են ավտոմեքենաների առջևի հատվածները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:54-ին:

Այրվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ռ. Մ.) և «Opel Zafira» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոմեքենաների շարժիչի հատվածները՝ ամբողջությամբ, սրահները՝ մասամբ, ջերմահարվել են բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի ապակիները (կոտրվել էին) և մյուս բնակարանի արտաքին պատին ամրացված օդորակիչը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։