Viber-ը հայտարարել է Amazon-ի սերվերներում խնդիրների պատճառով աշխատանքի խափանման մասին


21:20 , 17 ապրիլ, 2018

Viber մեսենջերը հայտարարել է Ռուսաստանի տարածքում աշխատանքի խափանման մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Օգտատերերի շուրջ 77 տոկոսը բողոքում են կապի բացակայությունից, 22 տոկոսը չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել։

Ավելի ուշ ընկերության Twitter-ի էջում հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ «Ռուսաստանից որոշ օգտատերեր Viber-ի զանգերի հետ կապված կարող են բարդությունների հանդիպած լինել։ Տվյալ իրավիճակի պատճառ կարող է լինել Amazon-ի սերվերների հետ կապված խնդիրը։ Մեր ինժեներներն աշխատում են հարցի լուծման շուրջ, որպեսզի առաջացած խնդիրները վերացվեն։