Էդմոնի արածը տգեղ էր շատ ու ոչ քաղաքական


19:46 , 17 ապրիլ, 2018
Այս օրերին իրադարձություններ եղան, որոնց մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ՝ չէ, մի մասը ներվայնացնող էր, մի մասը՝ հուսադրող։ Համենայն դեպս, առանց չափազանցության ինձ արժանի չհամարեցի ինչ-որ կողմից ինչ-որ բան ասել, մեկին քննադատել կամ մեկին գովաբանել։ Ճանապարհին լսում էի ԱԺ-ում վարչապետի ընտրության ընթացքը, ու մեկ էլ Էդմոն Մարուքյանն է խոսում, Աշոտյանին ասում․ «Դու սիրելու բա՞ն ես, որ քեզ սիրեն»․․․ Լուրջ եմ ասում, Էդմոնի մասին վատ կարծիք չեմ ունեցել ու համարել եմ, որ նոր սերնդից է ու տարբերվող է, բայց եթե «կրթված ու ժամանակակից» պատգամավորի կերպարը սա է, առավել ևս՝ իրեն ինստիտուցիոնալ ընդդիմության ջատագով համարողինը, ապա ես ուզում եմ 2000-ականների սկզբի ընդդիմությունը, էն, որ նիստերի չէին գալիս։ Ինձ թվում է՝ էս խոսքերից հետո պատգամավորը գոնե պետք է ներողություն խնդրի Աշոտյանից, չնայած ներքուստ վստահ եմ՝ դժվար էլ լուրջ ընդունած, առավել ևս՝ նեղված լինի։ Մի խոսքով՝ Էդմոնի արածը տգեղ էր շատ ու ոչ քաղաքական։