Նախագահ Սարգսյանն ընդունել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին


19:10 , 17 ապրիլ, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր: