Հայաստանը զարգացնելու միակ ուղին


18:50 , 6 մայիս, 2013

Հայաստանը դարձել է մի տնտեսություն, որտեղից դուրս է գալիս մարդը և մտնում է ապրանքը: Ու որպեսզի Հայաստանում մնացած մարդիկ գնեն ներմուծվող ապրանքները, դուրս եկած մարդիկ ուղարկում են փող:
Հայաստանը զարգացնելու միակ ուղին այս պարզ հավասարման շղթան խախտելն է: Լուծումները. կամ A) մարդ դուրս չգնա, կամ B) դուրս գնացածները փող չուղարկեն, կամ էլ C) ուղարկած փողով ներմուծվող ապրանք չառնենք:

C լուծումը հակասում է տնտեսական օրենքներին,
B լուծումը հակասում է սոցիալական օրենքներին:
Մնում է A լուծումը, որը միայն ներքաղաքական հարթության հարց է: Կասեք, որ սա էլ հակասում է քաղաքական օրենքներին: Միգուցե: Սակայն 2000 թվականից Հայաստանում պատասխանատու է կոնկրետ քաղաքական ուժ, որն այդպես էլ լուծում չտվեց այս հավասարմանը: Գոնե այսքանը գիտակցվի: