Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ


16:54 , 17 ապրիլ, 2018

Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քվեարկության արդյունքում 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

Համաձայն նոր Սահմանադրության՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: