Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց նիստը


16:40 , 17 ապրիլ, 2018

Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

Հարցի քննարկումը՝ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելը, նրա ելույթը, նրան ուղղված հարցերը, պատգամավորների և խմբակցությունների ելույթներն ավարտվել էին, պատգամավորները պատրաստվում էին քվեարկության: