Աշոտյան. Ատելության լիմիտը սպառել ենք


16:30 , 17 ապրիլ, 2018

Panorama.am-ը գրում է.

«Արցախյան հակամարտության կարգավորման առավել հայանպաստ տաբերակ, քան  այսօր դրված է բանակցային սեղանին, մենք երբևէ չենք ունեցել արցախյան շարժման ողջ երեսունամյա պատմության ընթացքում»: ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը:

Շարունակելով թվարկել արտաքին քաղաքականության ճամբարում հաջողությունների մասին, Աշոտյանն ասաց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նման մակարդակ երբևէ չի եղել։

«Ի դեպ, առաջինը իրողություն է փաստացի, երկրորդ պնդումս Մոգերինիի ցիտատն է»,-հստակեցրեց Աշոտյանը:

Ռուս-հայկական, հայ-վրացական հարաբերությունների մասին էլ նույն բանը ասաց, մանրամասեց, որ ռուս ու վրացի պաշտոնյաններն էլ նույն բան են ասել տարբեր հարցազրույցներում:

«Մենք՝ հայերս սիրում ենք, երբ դրսից մեզ գնահատում են, հետո ինքներս ենք  մեզ գնահատում, դրա համար եմ դրսից ցիտատներ շատ բերում: Մենք մեր մեջ կարծես դժվար ենք մարգարեներ, արժանիներ գտնում»,-ասաց նա:

Ավարտելով արտաքին քաղաքականության վերաբերյալ դիտարկումները՝ Աշոտյանն ասաց, ցանկանում է բաց լինել, մի պահ «Ելք»-ի գործընկերների ելույթներից հուզվել է, բարկացել, երիտասարդ տարիները հիշել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։