Մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ` հսկայական խնդիրների այս բեռով ու պատասխանատվությամբ. Ա. Վարդանյան (Video)


16:09 , 17 ապրիլ, 2018

Tert.am-ը գրում է.

ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում  է ՀՀ վարչապետի ընտրության հարցը, շարունակվում է: ԱԺ «Հայ Հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  հայտարարեց, թե անցյալի, արվածի մասին չի խոսելու՝ հույսով, որ արվածի ու չարվածի գնահատականը տալու են պատմությունն ու ժամանակը: Փոխարենը` նա կխոսքի այն խնդրիրների մասին, որոնք, ըստ նրա, ծանրացած են ՀՀ պետականության առաջ:

«Առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում 3 հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման առաջին նիստում ՀՀ նախագահի ելույթը, ՀՀԿ ու ՀՅԴ-ի 2 համաձայնագրերը, որոնց համաձայն՝ համատեղ պատասխանատվություն ենք ստանձնում երկրում որակական ու արմատական բարեփոխումներ կատարելու»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանի ձևակերպմամբ` նոր Սահմանադրության տրամաբանությունից է բխում, որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկի ձեռքում, իսկ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ քաղաքական դասական համակարգը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ