Արցախի դրոշը` Известия-ի նյութում. ադրբեջանցիները նյարդայնացել են


15:35 , 17 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը դիմել է ՌԴ դատախազ Յուրի Չայկային` բողոքելով այն բանի դեմ, որ Известия թերթում հրապարակված նյութում պատկերված է եղել ԼՂՀ-ի դրոշը. հայտնում է АПА-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգյանը հարցազրույց  է տվել ռուսական Известия-ին: Նյութում տեղադրված նկարներից մեկի վրա պատկերված է եղել Արցախի դրոշը` «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրառմամբ: