Փաշինյանը հանրահավաքի վայրը տեղափոխեց Հանրապետության հրապարակ


13:15 , 17 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ այսօր, ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Մոսկվայում մի խումբ հայեր մտել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն և նստացույց են անում:

Հիշեցնենք, որ Փաշինյանը և իր համակիրները ՀՀ դատախազության շենքը շրջափակելուց հետո շրջափակեցին նաև արտաքին գործերի, կրթության, մշակույթի, սփյուռքի և արդատադատության նախարարության շենքերը:

Այնուհետև առաջ շարժվելով շրջափակեցին նաև ՊԵԿ-ի շենքը, ինչպես նաև ՀՀ ՊՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության շենքը: