Ցուցարարները նստեցին Հալաբյան-Մարգարյան տանող ճանապարհին


11:00 , 17 ապրիլ, 2018

Aravot.am-ը գրում է

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում, եթե մինչ այժմ ցուցարարները մասնակի էին փակել փողոցը, երթեւեկությունը միակողմանի էր կատարվում, ցուցարարները փակեցին ամբողջությամբ, քիչ առաջ նստեցին փողոցի կենտրոնում: Նրանք փակեցին նաեւ Հալաբյան-Մարգարյան տանող հատվածը: Ոստիկանները նրանց կրկին կոչ են անում չսադրել, սադրանքներ չանել:

Ոստիկանությունը շարունակում է զգուշացնել, որ կդիմի իրենց պարտականությունների իրականացմանը, կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք վատ հետեւանքներ կարող են ունենալ: