«Հրապարակ». Ամերիկյան համալսարանում կարծում են, որ ցույցերին, հանրահավաքներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում


09:30 , 17 ապրիլ, 2018
Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում և ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել: Այստեղ կարծում են, որ նման բաներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում և օգնում մարդու կայացմանը: Մեր տեղեկություններով` երեկ որոշ դասախոսներ հայտարարել են, որ ուսանողները կարող են մասնակցել ցույցերին` բացակա չեն ստանա: Իհարկե, մոլի ՀՀԿ-ականները սա կարող են համարել ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ, սակայն Ամերիկյան համալսարանի դասախոսները պարզապես ուզում են իրենց ուսանողներին դաստիարակել որպես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ»,-գրում է թերթը: