Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. բուժօգնություն ստանալուց հետո նա կվերադառնա


16:29 , 16 ապրիլ, 2018

Armlur.am-ը գրում է.

Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նա վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում:

Նշենք, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին: Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Փաշինյանը, սակայն բուժօնություն է ստացել և շուտով կվերադառնա ցուցարարների մոտ: