Ոստիկանություն Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակներ է կիրառում. ցուցարար երիտասարդներից մեկը վիրավորվել է


15:44 , 16 ապրիլ, 2018

Life.panorama.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների կիրառման ձայներ, ըստ ամենայնի, կիրառվել են խլացուցիչ նռնակներ:

Ցուցարար երիտասարդներից մեկը պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ցուցարարների մի մասին հաջողվել է ճեղքել ոստիկանական առաջին պատնեշը Բաղրամյան պողոտայում: Նրանք շարժվում են Ազգային ժողով: