Սիրիական Դումայում մարտեր են ընթանում բանակի ու զինված գրոհայինների միջև


15:35 , 16 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի Արևելյան Ղուտա նահանգի Դումա քաղաքում մարտեր են ընթանում կառավարական զորքերի Ազգային գվարդիայի և գրոհայինների միջև: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը: Բախումներ են գրանցվել քաղաքի Ալ Ռահմանի թաղամասում:

Հաղորդվում է նաև զոհերի և վիրավորների մասին, որոնց հստակ թիվը չի նշվում: