Նեյմար. Հանգիստ չեմ կարողանում քայլել, բայց ամեն ինչ գնում է ըստ պլանի


14:40 , 16 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը պատմել է, թե ինչպես է ընթանում վնասվածքից վերականգնվելու պրոցեսը:

«Բուժումը կշարունակվի ևս մեկ ամիս, բայց ամեն բան նորմալ է: Ես ցավեր չեմ զգում և կամաց-կամաց սկսում եմ քայլել: Հանգիստ քայլել չեմ կարողանում, միայն հատուկ կոշիկով եմ զբոսնում: Բայց անհանգստանալ պետք չէ, բուժումը գնում է ըստ պլանի:

Ես մարզվում եմ մարզասրահում և շատ լավ եմ պատրաստվում վերադարձիս»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Globo Esporte»-ը:

Այս մրցաշրջանում Նեյմարը «ՊՍԺ»-ի կազմում խփել է 19 գնդակ և կատարել 13 գոլային փոխանցում: Բրազիլացին վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին «Մարսելի» դեմ խաղում: