Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանին


13:30 , 16 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Կոալիցիոն գործընկերների փակ նիստն ավարտվել է: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մեկ հարց է եղել օրակարգում, և վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը;

«Ընթացակարգով՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են: Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կներկայացնի Սարգսյանի թեկնածությունը, և մենք, օրենքով սահմանված կարգով, կքննարկենք և կքվեարկենք»,- ասաց նա:

ՀՅԴ կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ միաձայն հաստատվեց Սարգսյանի թեկնածությունը: «Խմբակցությունները չեն կարող չհետևել իրենց կուսակցության որոշումներին, չի կարող անակնկալ լինել»,- ասաց նա:

Նշենք, որ երկու խմբակցությունների նիստը տևեց ընդամենը 5 րոպե: