Ամբողջ քաղաքի շարժը կաթվածահար է արված՝ ահավոր անհարմարություն պատճառելով ոչ միայն երթևեկության մեջ գտնվող քաղաքացիներին, այլ նաև իրենց դասն ու գործը բնականոն իրացնող քաղաքացիների համար:
Էս ձևով ոչ թե համակիրներ են ձեռք բերում, այլ բացասական տրամադրություն են ստեղծում իրենց նկատմամբ հենց հանրահավաքի մասնակիցները: ՍԱ ՊԱՅՔԱՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎԱ, որն առաջացնում է բողոք պատճառված անհարմարության նկատմամբ՝ լավ իմանալով, որ Հայաստանում նման ակցիաներով ու «անհնազանդությամբ» նպատակային հարցեր չեն լուծվում: Բոլորն էլ ներվ ու համբերություն ունեն, չի կարելի չարաշահել: