Գնացքները «Բաղրամյան» կայարանում կանգառներ չեն կատարի


10:25 , 16 ապրիլ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: «Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասում են քաղաքապետարանից: