iPhone 6S Plus-ը Հնդկաստանում է արտադրվելու


23:20 , 14 ապրիլ, 2018

Հնդկական Wistron գործարանում արդեն արտադրվում է iPhone SE սմարթֆոնը։ Հնարավոր է, որ շուտով այդ ձեռնարկությունը թողարկի նաև Apple սմարթֆոնների ամենաերկարակյաց iPhone 6S Plus մոդելը։

Ձեռնարկությունն արդեն փորձնական խմբաքանակ է թողարկել Բանգալորի գործարանում։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, դրանց զանգվածային արտադրությունը կսկսվի արդեն մի քանի շաբաթից։

Apple կորպորացիան iPhone-ի մի քանի մոդելների արտադրությունը տեղափոխել է Հնդկաստան, որպեսզի սմարթֆոններն ավելի մատչելի դարձնի տեղի բնակիչների համար։