Times: Էլիզաբեթ II-ը կարող է Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգորդը լինել


22:00 , 14 ապրիլ, 2018

«Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգորդն է։ Նման հայտարարություն է արել մարոկկոյան թերթերից մեկը, որը ուսումնասիրել է թագուհու տոհմածառը մինչև 40-րդ սերունդը»,- հաղորդում է The Times-ը։

Այս տեսությունն առաջին անգամ հայտնվել է 1986 թվականին, երբ տոհմաբանությամբ զբաղվող հրատարակությունը հայտարարել էր, որ Էլիզաբեթ II-ը կարող է բարեկամական կապեր ունենալ մուսուլմանական թագավորների հետ, որոնք իշխել են Իսպանիայում, և նրանց միջոցով՝ իսլամի հիմնադրի հետ, ով մահացել է VII դարում՝ այժմ Սաուդյան Արաբիային պատկանող տարածքում։

Անհասկանալի է, թե ինչու է այս տեսությունը հիմա ջրի երես դուրս եկել Մարոկկոյում, սակայն թերթը նույնիսկ տոհմածառն է պատկերել, որը ապացուցում է ազգակցական կապը։

Հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել որոշ մուսուլմանական երկրներում։ Մի մարոկկացի բլոգեր կատակով գրել է. «Ալլահը պահպանի թագուհուն»։