Հզոր ազգ ենք, որի մեծ մասին կարող են խաբել, գնել ու ծախել ընդամենը 5000 դրամով


14:39 , 6 մայիս, 2013

Հայ ես ու դրանով հպարտանալու հետ միաժամանակ ի վերուստ հարկադրված ես տանջվել, պայքարել, երազել և ձգտել: Հարկադրված ես կռվել արտաքին թշնամիների դեմ և մեջքիցդ խոցվել քո իսկ «ընտրյալներից»: Պարտադրված ես քեզ համարել ծովից ծով երկիր ունեցած և ոչինչ չունեցող ու միաժամանակ հզոր ազգ, որի մեծ մասին կարող են խաբել, գնել, ծախել ընդամենը 5000 դրամով: Առայժմ միայն հենց սրանում է կայանում քո մեծությունը և որքան ուզում ես՝ ընդվզիր, մի համաձայնիր, միևնույն է, հենց դա է քո ներկան, իրականությունը, որից փախչել չես կարող: Իսկ թե համաձայն չես, ապա ի՞նչ փաստերով կհակադարձես, ինչո՞վ կապացուցես, որ խոսքերս սխալ են:
Բայց մի օր կհաղթես, որովհետև բոլոր հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին: