Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային ունեն երկու կարևոր մեսիջ


11:02 , 14 ապրիլ, 2018
Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային ունեն երկու կարևոր մեսիջ. նախ` Մոսկվային ի ցույց դնելու, որ ԱՄՆ-ն իր որոշումներում հաշվի չի նստում Ռուսաստանի հետ։ Սա, ի դեպ, շատ վտանգավոր երևույթ է այն առումով, որ միջազգային հարաբերություններում շարունակում է օրակարգային մնալ զսպող մեխանիզմների բացակայության հարցը` իր բոլոր հետագա հնարավոր հետևանքներով հանդերձ։ Երկրորդ` հարվածելով Սիրիային` Վաշինգտոնը հարցի ռազմական, ռազմաքաղաքական տեսանկյունից, ձգտում է թուլացնել հատկապես Իրանի դիրքերը Սիրիայում և տարածաշրջանում։
Այս ամենի արդյունքում լրիվ շահեկան դիրքում հայտնվեցին Իսրայելն ու Թուրքիան։ Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա, կմեծանա Արևմուտքի կողմից Մոսկվայի միջազգային մեկուսացման հնարավորության դաշտը։