Armsport.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ն չի պատժի Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին և նրան չի որակազրկի ևս մեկ խաղով, հայտնում է «Football Espana»-ն:
Ավելի վաղ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, ֆուտբոլիստը խախտել է ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը, երբ իջել է ենթատրիբունային գոտի դիտելու ՉԼ-ի քառորդ եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև խաղը:
Կանոնների համաձայն, իսպանացին իրավունք ուներ խաղին հետևելու միայն տրիբունայից, սակայն ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել Ռամոսին:
Հիշեցնենք` «Յուվենտուսի» հետ դիմակայության արդյունքում «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ: