Լեբրոն Ջեյմսն ու Էնթոնի Դևիսը NBA-ի` մարտ և ապրիլ ամիսների լավագույն բասկետբոլիստներն են


11:40 , 13 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

«Կլիվլենդ Կավալյերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն ու «Նյու-Օրլեան Պելիկանսի» բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը ճանաչվել են NBA-ի` մարտ և ապրիլ ամիսների լավագույն խաղացողներ Արևելյան և Հարավային կոնֆերենցիաներում համապատասխանաբար:

Այս մասին հայտնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Ջեյմսն ընթացիկ մրցաշրջանում 4-րդ անգամ է ստանում այս մրցանակը:

«Կլիվլենդը» նրա հետ մարտ և ապրիլ ամիսներին 22 խաղերից 14-ում հաղթել է, իսկ անձամբ հարձակվողը 29,6-ական միավոր է վաստակել և յուրաքանչյուր խաղում միջինը 9,5 փոխանցում է կատարել;

Դևիսը երկրորդ ամիսն անընդմեջ է արժանանում այս մրցանակին:

Նրա միջին ցուցանիշը կազմել է 28,2 միավոր, իսկ «Նյու-Օրլեանը» 13 հաղթանակ է տարել և 7 պարտություն կրել: