«Հրապարակ». Մասիսի զինկոմիսա­րիատն արդեն լուծարվել է և մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին


09:15 , 13 ապրիլ, 2018
«ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն գործո­ղության մեջ է դրել զինկոմիսա­րիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորա­ցում: Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսա­րիատն արդեն լուծարվել է և մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին: Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնա­ցել և այլևս ծառայություն չի իրականացնելու: Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրեն­քով` զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին»,-գրում է թերթը: