Գրեթե 2500 տարի առաջ ստեղծված Չիվիտա դի Բանյորեջիոն այսօր անհետացման եզրին է կանգնած: 17-րդ դարում երկրաշարժերի և էրոզիաների պատճառով վտանգավոր դարձավ քաղաքում մնալը, և չնայած գեղեցիկ ու չքնաղ տեսարաններին և միջնադարյան գեղեցկությանը՝ գրեթե բոլոր բնակիչները ստիպված եղան լքել իրենց տները:
2000-ականներին քաղաքի բնակչությունը կազմում էր ընդամենը վեց մարդ: Միայն վերջերս զբոսաշրջության շնորհիվ բնակչության թիվը կրկնապատկվեց: Հիմա քաղաքում ապրում է 12 մարդ, բայց այն անվանում են ուրվական, քանի որ դրա փողոցներն ամայի են ու դատարկ: Բնակիչները սովորել են այդ լռությանը և կարծում են, որ քաղաքի դատարկությունն ինքնին ապահովում է նրա գրավչությունը և յուրահատկություն հաղորդում: