Ջուր չի լինելու


02:00 , 13 ապրիլ, 2018
168.am-ը գրում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: