Ռոնալդուն մոտեցել է Բուֆոնին և կրքոտ համբուրել նրան


18:15 , 12 ապրիլ, 2018

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպումից հետո իսպանական թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մոտեցել է լրագրողի հետ զրուցող Ջանլուիջի Բուֆոնին և համբուրել նրան:

Հիշեցնենք, որ Բուֆոնը հեռացվել էր հանդիպման վերջին վայրկյաններին հանդիպման գլխավոր մրցավար Օլիվերի հետ վիճելու համար: Ռոնալդուն էլ խաղավարտին մոտ, իրացնելով 11 մետրանոց հարվածը, իր թիմին դուրս էր բերել Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ: