Armsport.am-ը գրում է
Այսօր՝ ապրիլի 12-ին տեղի կունենան Եվրոպա Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալին», ֆրանսիական «Մարսելը» տանը կխաղա «Լեյպցիգի» հետ, ավստրիական «Զալցբուրգը» տանը կմրցի իտալական «Լացիոյի» հետ, իսկ պորտուգալական «Սպորտինգը» կհյուրընկալի Մադրիդի «Աթլետիկոյին»:
ԲԿՄԱ - «Արսենալ»
Այս դիմակայության առաջին խաղը ավարտվել է «Արսենալի» հաղթանակով 4:1 հաշվով: Անգլիական թիմից դուբլերի հեղինակ էին դարձել Լակազետն ու Ռեմսին: Իսկ ԲԿՄԱ-ից Ալեքսանդր Գոլովինը տուգանային հարվածով խփել էր իր թիմի միակ գոլը: Հանդիպման 61-րդ րոպեին մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով: Այսօրվա խաղին ևս Մխիթարյանը չի կարողանա մասնակցել:
«Մարսել» - «Լեյպցիգ»
Թիմերը առաջին խաղում աչքի չընկան գոլառատ խաղով: Գերմանական «Լեյպցիգը» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0: Միագ գոլը առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում խփեց գերմանացի Տիմո Վերները:
«Զալցբուրգ» - «Լացիո»
Հռոմում կայացած առաջին խաղում թիմերն իսկական ներկայացում ցույց տվեցին: Լարված պայքարում հաղթեց «Լացիոն» 4:2 հաշվով:
Հռոմեցիների կազմից աչքի ընկան Լուլիչը, Պարոլոն, Անդերսոնը և Իմոբիլեն: «Զալցբուրգից» գնդակներ հեղինակեցին Բերիշան և Մինամինոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։