Ադրբեջանում նախագահի թեկնածուներից Հաֆիզ Հաջիևի մայրը քվեարկել է ոչ թե սեփական որդու, այլ՝ Ալիևի օգտին


15:00 , 12 ապրիլ, 2018

Ադրբեջանում նախագահի թեկնածուներից Հաֆիզ Հաջիևի մայրը քվեարկել է ոչ թե սեփական որդու, այլ՝ Իլհամ Ալիևի օգտին։

Որդու՝ Հաֆիզի խոսքերով, հաշվի առնելով մոր տարիքը (85 տարեկան է), քվեատուփը տարել են նրանց տուն, և մայրը ձայնը տվել է ոչ թե որդուն, այլ՝ Իլհամին, քանի որ տարբերություն չի դնում «որդիների» միջև։