Armsport.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է,որ արդեն հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ Չեմպիոնների Լիգայի խաղարկության այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:
Մրցանակին հավակնում են արժանանալ «Յուվենթուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով դուբլ է ձևակերպել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն, և «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր են վաստակել «Ռոման», «Լիվերպուլը», «Ռեալը» և «Բավարիան»: