Չինացիները կարողանում են զարմացնել. ահա թե որտեղ է գտնվում նրանց գյուղերից մեկը


05:30 , 12 ապրիլ, 2018

Հոնգդոնդ գյուղը Չինաստանում համարվում է միակը, որը տեղակայված է քարանձավի ներսում: Տեղի բնակիչներն ապրում են հսկայական քարանձավում, որի ներսում են գտնվում տներ և կենցաղային բոլոր անհրաժեշտ կառուցապատումներ: Ոչ վաղ անցյալում այստեղ անգամ դպրոց կար, որը փակվել է ընդամենը տասը տարի առաջ: Այսօր գյուղում ապրում է հարյուր մարդ, բայց լրատվամիջոցների հաճախակի այցերը գյուղը դարձրել են հայտնի զբոսաշրջիկների շրջանում: