Asekose.am-ը գրում է.
Դերասանուհի Պաուզա Անոն, ով մինչ «Սուպեր մամա 2-ը» մի քանի տարի պասիվ գործունեություն էր ծավալում, այժմ հանդես է գալիս «Ազիզյաններ» սիթքոմում: Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ խոսելու առաջարկի և ներկայիս զբաղվածության մասին:
«Այո, ես հանդես եմ գալիս «Ազիզյաններ» սիթքոմում: Ես նրանց հետ աշխատել էի «Սուպեր մամա»-ի շրջանակներում, որից հետո էլ ստացա առաջարկը հանդես գալու արդեն այս սիթքոմում: Շատ ուրախ եմ առաջարկի համար»:
Այն նկատառմանը, թե արդյո՞ք դժվար չէր մի քանի տարվա դադարից հետո կրկին վերադառնալ իր գործունեությանը, Պաուզա Անոն նշեց.
««Սուպեր մամա»-ից հետո մասնակցություն ունեցա «Անուղղելիներ» սիթքոմում և դրան զուգահեռ ստացա այս առաջարկը: Շատ հաճելի զգացողություն է, որ երկար դադարից հետո, այնուամենայնիվ, վերադառնում ես քո սիրելի աշխատանքին, ու ամենակարևորն այն է, որ այն թիմը որի հետ աշխատում ես, սիրելի է դառնում քեզ համար: Ինձ շատ հաճելի է խաղալ «Ազիզյաններ»-ի թիմի հետ: Նրանք ինձ համար դարձել են հարազատներ, որոնց հետ ամեն աշխատանքային օրս շատ հանգիստ և թեթև է անցնում: Բոլորն են լավը՝ վարորդից սկսած մինչև ադմինիստրատոր, հատուկ ընտրված մարդիկ են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։