Արսենալը ցանկանում է ձեռք բերել Աթլետիկոյի կիսապաշտպանին


16:15 , 11 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսին, հայտնում է «Tribalfootball»-ը:

Ֆուտբոլիստի նկատմամբ հատուկ հետաքրքրվածություն է ցուցաբերում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Սրանից կարելի է ենթադրել, որ ֆրանսիացի մասնագետը մյուս մրցաշրջանում ևս կգլխավորի «Արսենալի» կազմը:

Սաուլ Նիգեսի հրաժարգինը կազմում է 150 միլիոն եվրո: Իսպանացին մադրիդյան ակումբի հետ ունի գործող պայմանագիր մինչ 2026 թվականը: Այս մրցաշրջանում Սաուլը մասնակցելով 46 խաղի խփել է 6 գնդակ և կարատել` 5 գոլային փոխանցում: