NBA. Գոլդեն Սթեյտը վերջին 12 տարվա առաջին չեմպիոնն է, ով պարտվել է 40 միավորի տարբերությամբ


12:40 , 11 ապրիլ, 2018

Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության նախավերջին տուրում «Գոլդեն Սթեյտը» 79:119 հաշվով պարտվել է «Յուտային»:

«Ուորիորսն» ամենախոշոր պարտությունն է կրել Սթիվ Կերի գլխավորությամբ, ով թիմում է աշխատում 2014 թվականից: Այդ պարտությունն ամենախոշորն է NBA-ի չեմպիոնի համար վերջին 12 տարում:

2006-2007 մրցաշրջանում «Մայամին» 42 միավորի տարբերությամբ պարտվել էր «Չիկագոյին»: